ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ցեղասպանություն կարելի է դիտարկել նաև ազգային ինքնության հանդեպ համակարգված ոտնձգությունները

Ցեղասպանություն կարելի է դիտարկել նաև ազգային ինքնության հանդեպ համակարգված ոտնձգությունները
17.04.2024 | 16:23

Երբ հեռավոր 1948-ին քննարկվում էին ցեղասպանության կոնվենցիայի դրույթները, Լիբանանը առաջարկում էր ավելացնել հետևյալ կետը. «Խմբի անդամներին այնպիսի պայմանների հասցնելը, որ նրանք կամովին հրաժարվեն իրենց լեզվից, կրոնից և մշակույթից»: Հայազգի իրավագետ Տաթևիկ Գրիգորյանն էլ Լոնդոնում հրատարակած իր «Մշակութային ցեղասպանություն» երկլեզու մենագրությունում հիմնավորել է, որ էթնիկ խումբը հնարավոր է բնաջնջել նաև մշակույթը քողարկված կամ բացահայտ ոչնչացնելու եղանակով: Ի դեպ, 1946-ին նաև Լեմկինն էր առաջարկել ցեղասպանության առավել համարժեք բնորոշում, ինչը ևս չընդունվեց: Հետպատերազմյան շրջանում հոգեբանորեն, թերևս, առավել ընկալելի էր զուտ ֆիզիկական ոչնչացման փաստը: Մյուս կողմից՝ կոնվենցիայի 2-րդ հոդվածի «բ» կետով ցեղասպանության դրսևորում է դիտվում նաև «մտավոր վնաս պատճառելը», և հիմնարար իրավական ակտի «կենդանի մեխանիզմի» սկզբունքով այդ իրավանորմի արդիական մեկնաբանությամբ ցեղասպանություն կարելի է դիտել նաև ազգային ինքնության հանդեպ համակարգված ոտնձգությունները:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ